Վրաց-թուրքական սահմանին մաքսանենգ ոսկով Հայաստանի քաղաքացիներ են բերման ենթարկվել
ԻրավունքՎրաց֊թուրքական սահմանին Հայաստանի երկու քաղաքացի է բերման ենթարկվել մեծ խմբաքանակով մաքսանենգ ոսկի տեղափոխելու համար: Այս մասին հայտնում են Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունից: Դեպքը տեղի է ունեցել Սարպիի մաքսակետում՝ վրաց-թուրքական սահմանին: Քննության համաձայն՝ ամբաստանյալները հատուկ սարքավորված թաքստոցներում Վրաստան են բերել չհայտարարագրված ոսկե իրեր: Զարդերի քաշը կազմել է 508,6 գրամ: Դրանց մաքսային արժեքը գերազանցում է 56,2 հազար լարին՝ ավելի քան 17,8 հազար դոլարը: Ձերբակալվածներին սպառնում է ազատազրկում՝ 8-11 տարի ժամկետով: