Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածելու լուրերի առնչությամբ
ԻրավունքՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Երևանի տարբեր փողոցներում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ լցնելու մասին տեղեկությունների վերաբերյալ: ՀՀ ոստիկանությունը նշում է, որ այդ առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:
«Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։ Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում: