Խաբեությամբ, տերմինալով գումարը փոխանցելու միջոցով հափշտակել է 172.000 և 150.000 ՀՀ դրամ գումար
ԻրավունքՀունիսի 21-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական եվ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Թաղավարդ համայնքի բնակիչներ Ն. Թ.-ի (ծնված 1980թ.) և Ե. Թ.-ի (ծնված 1985թ.) դիմումներն այն մասին, որ մայիս ամսին, Երևան քաղաքի բնակիչ՝ «Անուշ Հովհաննիսյան» ներկայացած անձը, «Facebook.com» սոցիալական կայքում, նույն անվամբ անձնական էջով, տնտեսական ապրանքների և ոսկյա զարդերի վաճառք իրականացնելու պատրվակով, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել հայտարարության վերաբերյալ ձեռք բերված՝ տնտեսական ապրանքների և ոսկյա զարդերի մատակարարման պայմանավորվածությունը, խաբեությամբ, տերմինալով գումարը փոխանցելու միջոցով իրենցից հափշտակել է 172.000 և 150.000 ՀՀ դրամ գումար, ինչի արդյունքում վերջիններիս պատճառվել է զգալի չափի նյութական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՏԿՀԴՊ վարչությունը:
Վարչությունը կրկին իրազեկում է, որ վերջին շրջանում աճել է ԱՀ քաղաքացիների դեմ կիրառվող խարդախության ճանապարհով գումար շորթելու ձևերը:
Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին, չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն և նման իրավիճակներում հայտնվելու դեպքում անհապաղ դիմել ՏԿՀԴՊ վարչություն կամ ոստիկանության մոտական բաժին: