Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի պաշտոնում, Ռուստամ Բադասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է
ԻրավունքՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ, հունիսի 22-ին կայացրած որոշմամբ մերժել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունից ներկայացրած վերաքննիչ բողոքը և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թ. հունվարի 15-ի վճիռը թողել անփոփոխ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը՝ անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, վերականգնել նախկին աշխատանքի, բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը: Վճիռը կայացրել էր դատավոր Լիզա Գրիգորյանը։ Այս վճռի հրապարակումից հետո ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունից վերաքննիչ բողոք էր տարվել:
Վերաքննիչ բողոքի քննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով: