ՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերը Խոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին Էդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ «Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանը Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազություն Ծեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը Կարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ 76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազություն Քոչարյանի օգնականը պնդում է՝ Ալեքսանյանն է պահանջել արգելափակել իր մուտքը ԱԺ 

ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի որոշում է կայացրել

Իրավունք

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրաապարակել է Սուրեն Խաչատուրովն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը (KHACHATUROV v. ARMENIA Application no. 59687/17 հղումը մեկնաբանություններում):

Այս վճռով Դատարանը ճանաչել է Սուրեն Խաչատուրովի Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների խախտում և արգելում է Սուրեն Խաչատուրովի արտահանձնումը: Այս գործն այն մասին է թե ինչպես են Հայաստանի Հանրապետությունում հարգվում, երաշխավորվում և պաշտպանվում, այս դեպքում, խոշտանման և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքները: Այս գործը մի յուրօրինակ կամուրջ է Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի միջև, որին մասնակցել են և մասնակցում են ինչպես ՀՀ նախորդ կառավարությունն այնպես էլ ներկա կառավարությունը, մասնակցելու է նաև ապագա կառավարությունը: Այս գործն արտացոլում է իրավունքի ընկալումը ինչպես նախորդ կառավարության, այնպես էլ հետհեղափոխական կառավարության, գլխավոր դատախազության և դատարանների կողմից:

Այս գործը ևս մեկ կարևոր ցուցիչ է լինելու նրա, թե ինչպիսին է եղել արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպիսին է հիմա և ինչպիսին կլինի ապագայում: Արդյոք արդեն երկրորդ անգամ ժողովրդի լայն վստահությունը և քվեն ստացած իշխանությունը կգտնի ուժ և կարողություն ժողովրդին մատուցելու իրական արդարադատություն և վերացնելու այն արատավոր կորիզը որ տասնամյակներ կեղեքում և կործանում է մարդկանց ճակատագրերը …. Ստորև ներկայացնում եմ գործն ամփոփ, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմելու կարևոր փաստերի և այսօր «արդարադատություն» իրականացնող ների էության մասին (դատավորներ Էդիկ Ավետիսյան, Մխիթար Պապոյան, Ալեքսանդր Ազարյան և իհարկե Վճռաբեկ դատարանի քրեական պալատ):

14.04.2017թ. դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է Ս.Խաչատուրովին ժամանակավոր կալանավորելու միջնորդությունը՝ անտեսելով նրա առողջական վիճակը: 30.05.2017թ. վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Պապոյանը մերժել է վերաքննիչ բողոքը: 19.05.2017թ. դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է Ս.Խաչատուրովի նկատմամբ արտահանձնելու համար կալանավորում կիրառելու մասին միջնորդությունը և կիրառել է կալանք 2 ամիս ժամկետով՝ անտեսելով նրա առողջական վիճակը: 19.07.2017թ. վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Պապոյանը մերժել է վերաքննիչ բողոքը՝ անտեսելով պարոն Խաչատուրովի առողջական վիճակը և տեղափոխման պարագայում նրա կյանքին սպառնացող վտանգը փաստող բժշկական փաստաթղթերը:

Դատավորն առանց խորանալու հարցի զգայունության մեջ (առանց քննարկելու այն փաստարկը որ Ս.Խ.-ի կյանքին վտանգ է սպառնում հենց տեղափոխման պրոցեսում) համարել էր որ լիովին բավարար են ՌԴ գլխավոր դատախազության լրացուցիչ երաշխիքն առ այն, որ Ս.Խաչատուրովը կտեղափոխվի հատուկ պահակախմբով մասնագիտացված բժշկական աշխատակցի ուղեկցմամբ և որ եթե հաջողվի Ս.Խաչատուրովին ՌԴ տեղափոխել ողջ, ապա նրան նախնական կալանքի այնուհետև պատիժը կրելու ընթացքում կտրամադրվի բժշկական օգնություն: Բացի դրանից դատավոր Մ.Պապոյանը, պարզելով որ Ս.Խ-ին անհրաժեշտ է թարգմանիչ, որոշում էր կայացրել թարգմանիչ ներգրավելու վերաբերյալ, սակայն հետագայում թարգմանիչ չէր հրավիրվել, և գործը քննվել էր առանց թարգմանչի և չէր էլ տրամադրվել որոշման թարգմանությունը: 21.08.2017թ. վճռաբեկ դատարանի բողոքը բավարարելու մասին որոշում. Վճռաբեկ դատարանը փաստել էր, որ Ս.Խ.-ի իրավունքներն ու պարտականությունները չեն պարզաբանվել վերաքննիչ դատարանի կողմից և թույլ է տրվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում: Վճռաբեկ դատարանը չէր անդրադարձել տեղափոխման ընթացքում Ս.Խ.-ի առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգի հարցին:

07.09.2017թ. դատավոր Էդ. Ավետիսյանն ընդունել է որոշում արտահանձնման համար կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին: Հիշյալ որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան և բողոքը քննել է վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: 17.10.2017թ. Բողոքի քննության ընթացքում Ս.Խ.-ի առողջական վիճակը վատանում է և դատական նիստը ընդմիջվում է շտապ բժշկական օգնություն հրավիրելու նպատակով: Հրավիրված շտապօգնության բժիշկները շտապ առաջին օգնություն ցուցբերելուց հետո հոսպիտալացման ցուցում են տալիս և Ս.Խ.-ն տեղափոխվում է դատապարտյալների հիվանդանոց: Սակայն դա չի խանգարում պարոն Ալեքսանդր Ազարյանին գործի քննությունը շարունակել և որոշում կայացնել նրա բացակայությամբ:

17.10.2017թ. որոշմամբ պարոն Ալեքսանդր Ազարյանը որոշել էր (ընդամենը մեկ պարբերությամբ), որ Ս.Խ.-ի կալանավորման ժամկետը պետք է երկարացնել նրան քրեական պատասխանատվության հարցը լուծելու, ՌԴ-ին տեղեկացնելու և արտահանձնումը կազմակերպելու համար: Բացի դրանից, պարոն Ալեքսանդր Ազարյանը համարել էր, որ նշված ժամանակն անհրաժեշտ է նաև ՀՀ վերաքննիչ դատարանին՝ քննության, ինչպես նաև վերաքննիչ դատարանի որոշումն անհրաժեշտության դեպքում բողոքարկելու համար: Պարոն Ալեքսանդր Ազարյանը վերաքննիչ բողոքը մերժել էր՝ նաև հաշվի առնելով այն, որ արտահանձնելու համար կալանավորման ժամկետը չի գերազանցում 8 ամիսը: Այնուհետև, վերաքննիչ դատարանի դատավոր պարոն Ալեքսանդր Ազարյանը քննել էր վճռաբեկ դատարանի կողմից 21.08.2017թ. բեկանման արդյունքում արտահանձնման վերաբերյալ գործը:

25.10.2017թ. է Ս.Խ.-ի պաշտպանը միջնորդություն է ներկայացնում դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին (միջնորդության հիմքում դրված էին Ս.Խ.-ի բժշկական հետազոտությունները, ախտորոշումներն ու բժիշկների եզրակացությունները նրա ծանր առողջական վիճակի վերաբերյալ) : Սակայն վերաքննիչ դատարանի դատավոր պարոն Ալեքսանդր Ազարյանը գտել էր, որ միջնորդությունն անհիմն է և պետք է մերժել այն՝ հաշվի առնելով ՌԴ գլխավոր դատախազության երաշխիքներն առ այն, որ անհրաժեշտության դեպքում Ս.Խ.-ին կտրամադրվի բժշկական օգնություն և դեռ ավելին՝ կալանքի կամ պատիժը կրելու ընթացքում կտրամադրվի նաև տեսակցության հնարավորություն:

25.10.2017թ. վերաքննիչ դատարանի դատավոր պարոն Ալեքսանդր Ազարյանը քննում է Ս.Խ.-ին ՌԴ արտահանձնման թույլտվության վերաբերյալ բողոքը և ինչպես դատավոր Մ.Պապոյանը որոշում է, որ տեղափոխման ընթացքում Ս.Խ.-ի առողջությանն ու կյանքին սպառնացող ռիսկը լիովին փարատում է ՌԴ գլխավոր դատախազության լրացուցիչ երաշխիքը առ այն, որ Ս.Խաչատուրովը կտեղափոխվի հատուկ պահակախմբով մասնագիտացված բժշկական աշխատակցի ուղեկցմամբ և որ եթե հաջողվի Ս.Խաչատուրովին ՌԴ տեղափոխել ողջ, ապա նրան նախնական կալանքի այնուհետև պատիժը կրելու ընթացքում կտրամադրվի բժշկական օգնություն:

Այնուհետև բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժում է Վճռաբեկ դատարանը: Արդյունքում Ս.Խ.-ն կալանքի տակ է պահվում օրենքով թույլատրված ամբողջ 8 ամիս ժամանակահատվածով, ինչից հետո մինչ օրս ստանում է բուժում և սպասում իր ճակատագրի լուծմանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊեսկով․ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունըԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարումՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազություն Քոչարյանի օգնականը պնդում է՝ Ալեքսանյանն է պահանջել արգելափակել իր մուտքը ԱԺԵրևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկելԹուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարի, որի հետևանքով 15 մարդ վիրավորվել էՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըԻսպանիայում ոստիկանությունը ուժ է կիրառել գնացքների բախումից հետո բողոքի ցույցերի ժամանակԵս աջակցում եմ ՔՊ-ին. Ռուբինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է միջադեպից հետո․ ՌուբինյանՈստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալվածԱղի լիճ տանող ճանապարհին փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած անձանցից մեկը մահացել է Axios-ը տեղեկացել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի ղեկավարության դեմ հնարավոր հարվածների մասինՀայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Կովկասի ապագան«Այսուհետ այսպես է լինելու»․ Փաշինյանը կրկին մեկնաբանել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Բոլսոնարոն ԱՄՆ ժամանելուն պես սահմանապահ ծառայության կողմից ստուգման է ենթարկվելՈւժի կիրառումը պետք է արդարացված լինի.Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Պենտագոնի ղեկավարը աշխատանքից ազատել է ռազմական պլանավորողի առաջատարինՈՒՂԻՂ. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը Ներքին ջարդ եք անում, քաղաքացիական պատերա՞զմ եք ուզում․ խաղաղություն կարո՞ղ եք հաստատել (տեսանյութ) Արթուր Բաղդասարյանի փաստաբանը հերքում է ՀԿԱԾ-ի հրապարակած տեղեկություններըԲոմժ են դառնալու, կարան իրենց լկտի պահեն ու բերանները չջարդվի՞. Փաշինյանը սպառնում է (տեսանյութ) ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել կանխել տարածաշրջանում լարվածության սրումըՌուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեինԿարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞ (տեսանյութ) Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. ՕբամաՈստիկան ու փրկարար դառնալ ցանկացողները կարող են չծառայել բանակում․ պայմանը՝ 10 տարի ծառայություն ՆԳՆ համակարգումԱնկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան (տեսանյութ) Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է բեռնատար նավի հետ կապված խնդիրների պատճառովԱթոռով է, թե ինչով՝ համարժեք է ու ճիշտ․ աջակցում եմ ՔՊ-ին». Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (տեսանյութ) Էստոնիան Ռուսաստանի սահմանի մոտ մինչև 150 բունկեր կկառուցիTRIPP-ը կարող է ներառել մինչև 5-6 ենթակառուցվածք, այդ թվում՝ գազատար և նավթատար․ Գրիգորյանընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան (տեսանյութ) Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան Hürriyet. Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում բազա հիմնելու հնարավորությունՈչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն (տեսանյութ) Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ)
Ամենադիտված