Արմեն Չարչյանին կալանավորելու՝ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան. փաստաբան
Իրավունք«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր՝ հունիսի 24–ին, բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Մեր պայքարը շարունակվում է»,– գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ նախօրեին, դատարանը «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց։ Չարչյանը կալանքի տակ կմնա մեկ ամիս։
Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի (նտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ այն համարում են քաղաքական հետապնդում: