Ֆրանսիայում վրաց-հայկական մաֆիայի 12 անդամ է ձերբակալվել
ԻրավունքՖրանսիայի ոստիկանությունը բերման է ենթարկել 12 մարդու՝ երկրում գործող վրաց-հայկական մաֆիայի մեջ ներգրավված լինելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Հայտնում են, որ ձերբակալվածների թվում են վրացի օրենքով գող և Ստրասբուրգում հայկական խմբի առաջնորդ, ինչպես նաև նրանց օգնականներ և հանցակիցներ: Ասում են, որ այդ մարդիկ ներկայացնում են «միջազգային հանցավոր կազմակերպության Ալզատիայի մասնաճյուղը, որը մասնագիտանում է գողության բոլոր տեսակների մեջ»: Մեղադրյալի տներում կատարված խուզարկությունների արդյունքում՝ ոստիկանությունը առգրավել է չորս ավտոմեքենա և մեկ մոտոցիկլ, հինգ ատրճանակ, 352 պարկուճ, 66 շիշ սպիրտ, 103 շիշ բրենդային օծանելիք, ավելի քան 17,000 եվրո կանխիկ գումար, թանկարժեք զարդեր, կաշվե իրեր, և այլ գողացված իրեր՝ կոսմետիկա, սնունդ և այլն։ Կազմակերպված հանցավոր խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել «դավադրության, գողության, փողերի լվացման, խարդախության» հոդվածներով: