Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ պայթեցնելը դիտարկել են որպես գույքի ոչնչացում
ԻրավունքԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ պայթեցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։ Քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ի առավոտյան Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ է պայթեցվել։ Միհրան Հակոբյանը նշված դեպքը որակել էր որպես իրեն լռեցնելու փորձ՝ վստահեցնելով, որ դա չի ստացվելու։