Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար հետախուզվողը կամավոր ներկայացել է
ԻրավունքՈստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 28-ին բաժին է ներկայացել 48-ամյա Արթուր Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք: