Քոչարյանի և Գևորգյանի գործով նիստը կրկին հետաձգվեց․ հաջորդը տեղի կունենա օգոստոսի 3-ին
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 3-ը։
Հիշեցրեց, որ ԿԸՀ որոշման հետ կապված «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ։ Այսպիսով, հարցի վերջնական լուծման ժամկետն սպասվում է, մոտավորապես, հուլիսի 26-ին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատարանը որոշեց մեկ ամսով հետաձգել գործի քննությունը՝ նշանակելով հաջորդ նիստը օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ին։