«Հանրապետականը ազգային պետության խորհրդանիշ է, ՔՊ-ն՝ կապիտուլյացիայի». Շարմազանով Վերաարտահանման նվազումը որևէ ազդեցություն չի ունեցել տնտեսական աճի վրա. Եղոյան (տեսանյութ) «Վերադարձեք հին Նիկոլին»․ Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանին ազատ արձակեցին դատարանից Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հասանովը կապ չունե՞ն ՀՀԿ-ի հետ, 11%-ը կապ ունի. Ղազարյան (տեսանյութ) ԿԲ-ի նոր կայքում տվյալներ գտնելը հատուկ «հետախուզական հմտություններ» է պահանջում. Խաչատրյան (տեսանյութ) Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին ու Ադրբեջանին. Ռուսաստանը միջուկային ողջ շղթան ունի․ Պուտին Մեր դիպլոմը կարմիր չէ, բայց դա չի նշանակում՝ գիտելիք չունենք. Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ) Ուկրաինան Մասկից Starlink-ի թույլտվություն է խնդրել՝ Ռուսաստանում հարվածներ հասցնելու համար Տիգրանաշենի հանձնման շուրջ լռությունը՝ պետական ինստիտուտների փլուզման վկայությո՞ւն. Արմեն Այվազյան «Մեզ եռապատերազմի կուսակցություն եք անվանում, ասե՞մ՝ դուք ինչ կուսակցություն եք»․ Ալեքսանյան (տեսանյութ) Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները ձեզ անվճար էին օգնում․ Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) 

Խախտվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի շահառուների գույքային իրավունքները. Դատախազություն

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2021թ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տուն-ինտերնատի թվով 10 շահառուների սեփական, ինչպես նաև նրանց շահերի տիրույթում գտնվող անշարժ գույքերի վերաբերյալ կատարվել են գործարքներ՝ առանց նրանց կամ վերջիններիս խնամակալի մասնակցության:

Ոսումնասիրությամբ պարզվել է, որ 2 դեպքում առանց խնամակալության մարմինների մասնակցության տեղի է ունեցել գույքի առքուվաճառք, որոնցով հարուցվել են քրեական գործեր: 1 դեպքում դատական ակտով խնամարկյալը փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ է ճանաչվել, որի հանգամանքների պարզման նպատակով նախաձեռնվել է քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման գործընթաց: Իսկ մնացած 7 դեպքերում (որոնցից 2-ը՝ մահվան հիմքով) նոտարական գրասենյակներում ժառանգական գույքի ընդունման շրջանակներում այլ անձանց տրվել են ժառանգության վկայագրեր և կատարվել են անշարժ գույքի իրավունքների պետական գրանցումներ, որի արդյունքում շահառուները զրկվել են օրենքով սահմանված ժառանգական գույքի ընդունման հնարավորությունից:

Վերը նշված 2 քրեական գործերի շրջանակներում, օրինակ, պարզվել է, որ ՏԻՄ պատասխանատու պաշտոնատար անձինք անտեսել են այն հանգամանքը, որ անգործունակ ճանաչված 2 անձինք հանդիսացել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի շահառու, խնամակալ են ճանաչել այլ անձանց և տվել են գույքի օտարման համաձայնություն: Արդյունքում շահառուներին պատկանող գույքն անօրինական օտարվել է:

Ընդ որում, ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ անձանցից մեկը թեև 2016թ. ընդունվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, սակայն մինչ օրս հաշվառված է ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում և ընդգրկված է ընտրողների ռեգիստրում:

Ուսումնասիրությունը փաստում է, որ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով անգործունակ ճանաչված և իրենց մոտ տեղափոխված, իրենց շահառու հանդիսացող անձանց խնամակալը, տեղեկացված չի եղել վերջիններիս ժառանգության իրավունքի ծագման մասին և չի մասնակցել ժառանգության բացմանը: Իսկ նոտարական գրասենյակները չունենալով անգործունակ ճանաչված անձանց ցանկին հասանելիություն, այլ անձանց անուններով վավերացրել են գործարքներ և տվել ժառանգության իրավունքի վկայագրեր: Արդյունքում տուն ինտերնատի շահառուները զրկվել են առնվազն հիշյալ գույքերի սեփականության, ինչպես նաև ժառանգման իրավունքներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ քննարկելու տուն-իներնատի շահառուների ժառանգության ընդունման պահանջներով հայց հարուցելու նպատակահարմարությանը հարցը:

Հաշվի առնելով, որ պարզվել է 2016թ.-ից տուն-ինտերնատի շահառու անձի՝ դեռևս Լոռու մարզի Օձուն համայնքում հաշվառված լինելու հանգամանքը, առաջարկվել է պարզել նմանատիպ հնարավոր այլ դեպքերը և լուծել վերջիններիս հաշվառման հասցեների փոփոխման հարցը՝ ըստ նրանց բուժման կամ խնամքի հաստատության գտնվելու վայրի:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն խնամակալները պարտավոր են պաշտպանել խնամարկյալների իրավունքներն ու շահերը: Հիմք ընդունելով դա՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից խնդիր է դրվել գործուն միջոցներ ձեռնարկել օրենսդրական փոփոխություններ կատարելու ուղղությամբ՝ իրավասու մարմինների (այդ թվում՝ նոտարիատի ընդգրկմամբ) միջև խնդրո առարկայի մասին անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման և այլ գործիքակազմերի ներդրման ու կիրառման միջոցով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի իրավունքների և օրինական շահերի հնարավոր խախտումները բացառելու, և նրանց իրավունքներն (այդ թվում՝ գույքային) առավել արդյունավետ իրացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիայի դեսպանը մեկնաբանել է Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ «Հանրապետականը ազգային պետության խորհրդանիշ է, ՔՊ-ն՝ կապիտուլյացիայի». ՇարմազանովՎերաարտահանման նվազումը որևէ ազդեցություն չի ունեցել տնտեսական աճի վրա. Եղոյան (տեսանյութ) Ozon-ի հավելվածները վերադարձել են Google PlaySamsung SDI-ն 3,2 մլրդ դոլարի բաժնետոմսեր կվաճառիԿիևը ցանկանում է Starlink-ն օգտագործել Ռուսաստանի խորքում հարվածների համար․ FT«Վերադարձեք հին Նիկոլին»․ Քրիստինե ՎարդանյանԱվետիք Չալաբյանին ազատ արձակեցին դատարանիցԶախարովան արձագանքել է «Մաշան և Արջը» մուլտսերիալի ստեղծողների դեմ Ուկրաինայի պատժամիջոցներինԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Հորմուզի նեղուցի մոտ աղետի ազդանշան է տվելՍասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հասանովը կապ չունե՞ն ՀՀԿ-ի հետ, 11%-ը կապ ունի. Ղազարյան (տեսանյութ) «Մենք դա լուրջ չենք ընդունում»․ Օմանը՝ Թրամփի սպառնալիքի մասինԿԲ-ի նոր կայքում տվյալներ գտնելը հատուկ «հետախուզական հմտություններ» է պահանջում. Խաչատրյան (տեսանյութ) ՌԴ Պետդումայում նշել են Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավոր հիմքը Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին ու Ադրբեջանին. Ռուսաստանը միջուկային ողջ շղթան ունի․ ՊուտինՄեր դիպլոմը կարմիր չէ, բայց դա չի նշանակում՝ գիտելիք չունենք. Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)Ուկրաինան Մասկից Starlink-ի թույլտվություն է խնդրել՝ Ռուսաստանում հարվածներ հասցնելու համարՏիգրանաշենի հանձնման շուրջ լռությունը՝ պետական ինստիտուտների փլուզման վկայությո՞ւն. Արմեն Այվազյան«Մեզ եռապատերազմի կուսակցություն եք անվանում, ասե՞մ՝ դուք ինչ կուսակցություն եք»․ Ալեքսանյան (տեսանյութ)Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները ձեզ անվճար էին օգնում․ Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աշակերտներն ու ուսանողները հանդիպել են Ժաննա Անդրեասյանի հետ«Ձեզ խորին հարգանքով են վերաբերվում ողջ քրիստոնեական աշխարհում»․ Պատրիարք Կիրիլը՝ Գարեգին Բ-ինԳիտնականները պարզել են, որ արյան մակարդման գործընթացն այլ կերպ է տեղի ունենում, քան նախկինում ենթադրվում էր«Բանակը քաղաքական փորձադաշտ չէ»․ գնդապետը կոշտ քննադատել է Փաշինյանին«Տոտենհեմը» 87,5 մլն եվրոյով ձեռք կբերի «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի ֆուտբոլիստինԵռապատերազմի և 8 մլրդ դոլար պարտքի հեղինակների քննադատությունը մեծ պատիվ է. Ֆարմանյան (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ահազանգել է Կոսովոյում հումանիտար աղետի վտանգի մասին «Անկլավների համար իրավական հիմք չկա». Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց Փաշինյանի նախկին խոսքերըԱԱԾ-ում խստացրել են ուշադրությունը սահմանապահ զորքերի թերությունների ու կարգապահության նկատմամբԴավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai»-ն, «Nissan»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներՀայ ձյուդոիստը փայլեց աշխարհի առաջնությունում․ Նարեկ Դավթյանը՝ արծաթե մեդալակիրՎիրահայոց թեմը շնորհավորել է Գարեգին Բ Կաթողիկոսի 75-ամյակըՊրոբացիայի ծառայության պաշտոնյան և Ջրվեժի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջՕգոստոսի վերջին երկնքում հազվագյուտ երևույթ է սպասվում․ Լուսնի խավարումը տեսանելի կլինի անզեն աչքովԻնձ հետ որեւէ պայմանավորվածություն չի եղել.դուք հիմա կալանավայրում եք. Սրբազան (տեսանյութ) Զանգվածաբար սկսել են փակվել գեղեցկության սրահները. հայտնի է դարձել պատճառըՍևանա լճի ափամերձ 3100 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանըԽոշոր ավտովթար Երևանում․ Դավիթ Բեկի փողոցում բախվել է 3 մեքենա․ կան վիրավորներՌումինիայի Միդիա նավահանգստում հրդեհվել է հանքաքար տեղափոխող բեռնանավըՄարկ Ցուկերբերգը Իռլանդիայում 19-րդ դարի ամրոց է գնել՝ մինչև 30 մլն եվրո գնահատվող արժեքով300 հազար ադրբեջանցիների թեման տապալվեց, հիմա նոր սերիա՞լ եք հորինում». Հարությունյան (տեսանյութ)Բիթքոյնը կտրուկ թանկացել է. գինը հատել է 77 հազար դոլարի սահմանըԲացատրել են՝ ինչպես է հնարավոր համալրել թվային ռուբլու դրամապանակը«Տելեգրամ»-ով շրջանառվում է 5 կգ մարիխուանա. նախաքննության ավարտՓաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն ԱրսենյանինՇատ ճիշտ է արել «Քաղաքացիական Պայմանագիր»-ը, որ ձեզ չի ընտրել. ՔՊ-ականը՝Ֆարմանյանին (տեսանյութ)Գազալցակայանում վեճը թեժացել է․ գազային ատրճանակ է գործադրվել, 3 մարդ ձերբակալվել էՃամբարակում զինվորներին վրաերթի ենթարկած վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԶելենսկու՝ Patriot հրթիռներ գնելու մասին հայտարարությունը ծաղրել են համացանցումԱՄՆ-ից մի խումբ ՌԴ քաղաքացիների արտաքսել են Իրան՝ առանց իրանական անձնագրերի
Ամենադիտված