Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները 

Ջանք չենք խնայելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նկատմամբ հանրության սպասումներն արդարացնելու ուղղությամբ. Արթուր Դավթյան

Քաղաքական

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Դատախազության աշխատողի օրվան նվիրված նիստին հանդես է եկել ելույթով:

«Մեծարգո պարոն Փաշինյան,

Հարգելի՛ գործընկերներ

Ուրախ եմ ողջունելու և շնորհավորելու ձեզ Դատախազության համար այս նշանակալի օրվա՝ համակարգի ստեղծման 103-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա առթիվ: Այս օրը մեզ համար լոկ համակարգի լինելիության և դրա մասը կազմելու գերատեսչական հպարտության հավաստիք չէ: Այս օրը մեր համակարգի հարուստ տարեգրության էջանշում է, որի համար միասին դրել ենք մեր բոլոր կարողությունները, մասնագիտական ու մարդկային ներուժը, էներգիան, շատ դեպքերում՝ սիրտն ու հոգին, առջևում ունենալով մեր պետականության իրավահենության, ներքին իրավական անվտանգության ապահովման, իրավունքի և օրենքի գերակայության, այդպիսով՝ իրավական պետության կառուցման տեսլականը:

Այս օրն ընդունված է ի մի բերել նախորդիվ արվածն ու չարվածը, բացթողումներն ու ձեռքբերումները և նախանշել առաջնայնություններ ու նպատակադրումներ: Չեմ ուզում, սակայն, այսօր ծանրանալ դրանց վրա: Ոչ այն պատճառով, որ մեր գործառույթների իրականացման ընթացքում ձեռքբերումներ ու բացթողումներ չենք ունեցել: Ինչպես բնորոշ է ցանկացած առողջ և ուժեղ համակարգի՝ այդպիսիք, իհարկե, ունեցել ենք. մեր հաջողությունների վրա հենվելով՝ փորձել ենք հընթացս շտկել բացթողումները, հնարավորության սահմաններում՝ ժամանակի պահանջներին և իրավական մտքի զարգացմանը համահունչ կատարելագործել քրեադատավարական պրակտիկան, մեր գործիքակազմը:

Սակայն այն մարտահրավերները, որոնց բախվեցինք բոլորս անցած մեկուկես տարվա ընթացքում և որոնց դաժան, դառնաղի հետքը շարունակում է հետապնդել մեզ նաև հիմա, երկրորդային է դարձնում այսօր աշխատանքային ընթացիկ հարցերի մասին խոսելը, ստիպում տեսնել ու գնահատել պրոֆեսիոնալ, մարդկային, բարոյական ու կամային այն անփոխարինելի արժեքները, որոնց սյուների վրա ամուր կանգնել է դատախազությունը՝ նոր երանգ հաղորդելով 103-ամյա պատմությանը և հաստատելով այս համակարգի՝ առանց չափազանցության պետականության հիմքերում կանգնած լինելու, պետության ու պետականության գաղափարն իր գեների մեջ կրելու և դրանով ապրելու՝ հպարտություն ներշնչող իրականությունը:

Ուստի ուզում եմ մեզ համար այս նվիրական օրվա խորհուրդն այս անգամ վերաիմաստավորել Դատախազության յուրաքանչյուր ներկայացուցչին, իմ յուրաքանչյուր գործընկերոջը, թույլ տվեք ասել՝ իմ ընկերոջը, իմ համախոհին, իմ մարտական ընկերներին ուղղված երախտիքի խոսքերով:

Սիրելի՛ գործընկերներ,

Շնորհակալ եմ Ձեզնից յուրաքանչյուրին՝ կորոնավիրուսային համավարակի տարածման և դրանով պայմանավորված տեղաշարժի ու մնացած սահմանափակումների ամբողջ ժամանակահատվածում պատվախնդրորեն Ձեր մասնագիտական պարտքը կատարելու, աշխատավայրից, ինքնամեկուսացման վայրերից Ձեր առջև դրված խնդիրները գրեթե անխափան իրականացնելու, դրանով քրեական վարույթների ընթացքի բնականոնությունն ապահովելու համար: Դա զուտ աշխատանքի կազմակերպման պարզունակ խնդիր չէր, այլ բազում անձանց դատավարական իրավունքների կամա թե ակամա ընդհանրական խախտումներից զերծ մնալու, քրեական արդարադատության շարունակականությունն ապահովելու անհրաժեշտության գիտակցում:

Իբրև գլխավոր դատախազ և իբրև Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի, երախտիքի խոսքս եմ հղում մեր ժողովրդին պարտադրված ծանր պատերազմը որպես պարզ հայ մարդու ու ազգային արժանապատվության հարց ընկալած իմ գործընկերներին, արցախյան ամենաթեժ կետերում զինվորի հետ զենքը ձեռքին կենաց ու մահու կռիվ տված մեր այն դատախազներին, որոնք ճակատ մեկնեցին՝ անգամ դա մեզնից գաղտնի պահելով և այն տղերքին, ովքեր պատվով ստանձնեցին ու կատարեցին Հայաստանի սահմանների՝ իրենց վստահված դիրքերի պաշտպանությունը:

Անհնար է չգնահատել Զինվորական դատախազության՝ և հատկապես Արցախում տեղակայված մեր կայազորների դատախազների անձնվեր աշխատանքը պատերազմի ամբողջ ընթացքում, ովքեր անասելի ծանր պայմաններում, անդադար պարտադրված տեղաշարժերի, թշնամու հրետակոծության ու հրթիռակոծության ներքո, իրենց կոչմանը հավատարիմ, անխոնջ շարունակում էին պարտականությունների կատարումն իրենց բաժին մասնագիտական խրամատում:

 2020թ. նոյեմբերի 9-ին պատերազմի կանգնեցման եռակողմ հայտարարությունը բոլորս ընդունեցինք սրտի անսահման կսկիծով:

Ծանրագույն այդ հոգևիճակում, երբ բոլորիս մարդկայնորեն համակել էր կորուստների հուսաբեկ ցավը, վստահության ճառագում դարձան ինքնատիրապետման և սառնասրտության այն կամային որակները, որ դրսևորեց Դատախազությունը մեր գործընկեր պետական մյուս մարմինների հետ՝ ներքին հասարակական-քաղաքական ծագած խռովություններին դիմակայելու, երկրի ներսում քաոսի ու անկառավարելիության տանող արհեստածին զարգացումները չհանդուրժելու և օրինականությունը, կարգուկանոնը վերահաստատելու վճռականությունը ցուցաբերելիս: Կամք և վճռականություն, որ սնվում է ամեն մեկի մտքում ու սրտում պետականությունն իբրև փարոս, իբրև բարձրագույն արժեք  ունենալու գաղափարից ու կենսակերպից: Շնորհակալություն այդ դժվարին քննությունը բռնելու, միայն օրենքն ու օրինականությունը որպես ծառայողական պարտքի հենակետ ընդունելու համար:

Անշուշտ, դրա համար չափազանց մեծ գին է վճարվել: Հանրային բևեռացող, իրարամերժ տրամադրությունների ճիրաններում դրանց հանդեպ բացարձակ սառնասիրտ դատախազը շատ հաճախ չի ընկալվել, հանիրավի թիրախավորվել է, դարձել անասելի արագությամբ աճող և իրավամբ հասարակությանը բարոյալքող և ջլատող ատելության խոսքի ու վարքագծի զոհը: Դատավարական որոշումներ կայացնող և այդ որոշումները դատարանում հրապարակայնորեն պաշտպանող դատախազն արժանացել է երբեմն հատվածական, երբեմն կազմակերպված բնույթ կրող ամենածանր, ստոր վիրավորանքի, զրպարտության արշավների ու սպառնալիքների: Խաղացել են նրա բարի համբավի հետ, փորձել են հոգեճնշող ամենատարբեր մեթոդներով ազդել Դատախազության աշխատակիցների տրամադրությունների վրա, քաղաքականացնել նրանց, ստեղծել Դատախազության պառակտվածության պատրանք: Ի պատիվ այստեղ ներկա ու նաև բացակա իմ հարյուրավոր գործընկերների՝ Դատախազությունը չի տրվել այդ սադրանքներին, ճնշումներին, շահարկումներին՝ մնալով իր սահմանադրական կարգավիճակին հարիր ապաքաղաքականացվածության, կայունության, ինքնուրույնության բարձր դիրքերում:

Եվ ես հպարտ եմ ու երախտապարտ՝ պետականակենտրոն այսպիսի համակարգի մասը լինելու, պետականատիրության ոգով տոգորված թիմ ունենալու համար:

Ինչը կարող է ավելի ոգևորող ու գոտեպնդող լինել, քան շարունակաբար դատարանների կողմից ոչ հազվադեպ, նաև մեզ համար հայտնի անընդունելի պատճառներով ակնհայտ անհիմն, ապօրինի դատական ակտերի կայացման, այս երևույթի անօրինակ ծավալման դեմ հանդիման, հանուն արդարության, հանցագործությունների բացահայտման, երկրում քրեական իրավիճակի վերահսկելիության քրեական հետապնդման մյուս մարմինների կատարած ահռելի ծավալի, անքուն գիշերների գին ունեցող աշխատանքը ջուրը լցվելուց փրկելու նպատակով իր լիազորությունների ամբողջ ծավալով ու գործիքակազմով կռիվ տվող և դրա համար բացառապես օրենքը, դատաիրավական պրակտիկան, նախադեպային իրավունքը, իր գիտեիլքն ու փորձը որպես զենք դարձրած դատախազը:

Շնորհակալության խոսքս եմ ուղղում մարտիկի հոգեկերտվածք ունեցող իմ այդ գործընկերներին:

Այսօր հասարակության աչքերի առջև կերտվում է ֆունկցիոնալ անկախության ու չեզոքության, հանրային հաշվետվողականության կոնցեպտների վրա հիմնված Դատախազություն, որը, թող անհամեստ չհնչի, իր այդ լավագույն որակները դրսևորեց երկրում հետպատերազմյան քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը միտված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ստեղծված գերլարված ներքաղաքական մթնոլորտում մենք գործընկեր իրավապահ մյուս մարմինների բարեխիղճ ծառայողների հետ միասին վստահությամբ և համոզվածությամբ ստանձնեցինք արտահերթ ընտրությունների օրինականության, թափանցիկության, բնականոնության ապահովման պատասխանատվությունը:

Քաղաքական զսպվածությունը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատ կամարտահայտման լիակատար պաշտպանությունը, հանցավոր ընտրախախտումների՝ մեզ հասու բոլոր դրսևորումներին համապատասխան ընթացք տալու ուղեգիծը եղել են մեր աներեր հավատամքը, Դատախազության առանձնահատուկ առաքելությունը, որը, մեծ հաշվով, իրագործել ու շարունակում ենք իրագործել պատվով: Ընտրություններին վերաբերող բազմաթիվ դրվագներ, իհարկե, դեռ սպասում են իրավական գնահատականների: Ես վստահ եմ, սակայն, որ այս փուլը ևս արժանապատվորեն անցնելու ենք, որովհետև նշածս հավատամքի կրողը ամբողջական դատախազական համակարգն է՝ իր դրսևորած բացառիկ կայունությամբ, պահի լրջության, ընտրությունների պատմական կարևորության և դրանցից ածանցվող՝ իր դերակատարության նշանակալիության խորքային ընկալմամբ:

Մեծարգո պարոն Փաշինյան,

Սիրելի գործընկերներ,

Մենք շարունակելու ենք Դատախազության շարքերը համալրել որակյալ, մասնագիտական հատկանիշներով իրենց հանդեպ ակնածանք ներշնչող և մրցակցային արդարադատության պահանջներին լիարժեք բավարարող մասնագետներով, միաժամանակ ապահովելու ենք գործող համակարգի գրավչության մեծացմանը և դատախազների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը միտված գործուն կառուցակարգեր՝ հիմնված յուրաքանչյուրի անհատական կարիքների վրա:

Մենք ջանք չենք խնայելու մեր՝ ինչպես ավանդական գործառույթների իրականացման որակի ու բովանդակության ամենօրյա զարգացման, այնպես էլ հատկապես բոլորովին վերջերս ստանձնած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ որպես մեր երկրում սոցիալական արդարության վերականգնմանը միտված բացառիկ առաքելության նկատմամբ մեր հանրության սպասումներն արդարացնելու ուղղությամբ:

Այդ համոզմունքի ձևավորման հիմքում Ձեզնից յուրաքանչյուրի անհատական ներդրումն է, ընդհանուր գործի և արդյունքի հանդեպ հոգատարության ու սրտացավության՝ ընտանիքին բնորոշ այն զգացողությունը, որ տիրում է հիմա մեր համակարգում:

Շնորհակալություն այս դրվածքին միասին հասնելու համար, հանուն ծառայողական պարտքի՝ բազմաթիվ զոհողությունների, մարդկային մեծ ու փոքր հաճույքներից, Ձեր ընտանիքների հետ երջանիկ ակնթարթներ անցկացնելու բերկրանքից զրկվելու, աշխատանքային ժամ հասկացությունը իսպառ մոռացած լինելու, առանց չափազանցության գիշերուզօր քրտինք թափելու իրողությունից չտրտնջալու, բազմապիսի գայթակղություններից զերծ մնալու համար:

Շնորհակալություն Ձեր անմիջական շրջապատում դրսևորած պարկեշտության, շատ շատերի դեպքում համեստության համար, որ հանրության մոտ ձևավորում է մեր ժամանակների իրական դատախազի կերպարը: Նաև դա է ընկած դատախազության հանդեպ հանրային վստահության աճի հիմքերում, որ տեսնում ու զգում ենք մեզ հետ համագործակցելու քաղաքացիների աճող պատրաստակամությունից:

Դատախազության սիրելի աշխատակիցներ,

Մեզ պատիվ է ընձեռնվել այս հարահոս ժամանակներում ծառայել մեր հայրենիքին ու ժողովրդին: Չկա դրանից ավելի մեծ պատասխանատվություն, բայց նաև՝ պատվի ու հպարտության աղբյուր: Արժանի լինենք մեր ժողովրդին, մեր հայրենիքի առջև ունեցած պարտքին ու կոչմանը, մեզնից մեր պետության ու ժողովրդի սպասելիքներին:

Բարգավաճում Ձեր ընտանիքներին, խաղաղություն մեր երկրին՝ ի բարօրություն մեր ժողովրդի և ի փառս մեր պետության»,- ասել է Արթուր Դավթյանն իր ելույթում: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը
Ամենադիտված