Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազի դասային աստիճանը բարձրացվել է
ԻրավունքԱյս մասին հաղորդում է Նախագահի աշխատակազմը:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Սուրենի Բաղդասարյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է հրամանագրի մեջ:
Հիշեցնենք, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ քրեական օրենքգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով մեղադրող դատախազներից մեկն է։