Գյումրիում իրար են բախվել «Toyota»-ն ու ՊՆ հաշվեկշռում գրանցված «КамАЗ»-ը
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 22։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ-Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենան և ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված КамАЗ մակնիշի բեռնատարը։
Տուժածներ չկան, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ