Սա Ադրբեջանի հստակ ագրեսիան է ժողովրդավարական Հայաստանի դեմ․ Էդմոն Մարուքյան
Բլոգոսֆերա
ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու տեղի ունեցող իրադարձություններին:
«Սա Ադրբեջանի հստակ ագրեսիան է ժողովրդավարական Հայաստանի դեմ»,-գրել է Մարուքյանն ու ակտիվ հղուներով նշել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
«Ադրբեջանը շարունակում է ոչնչով չարդարացված ագրեսիան Հայաստանի դեմ»,-մեկ այլ գրառմամբ նշել է Մարուքյանը։
Նրա խոսքով՝ սա տեղի է ունենում, քանի որ որպես ագրեսոր պետություն՝ Ադրբեջանը չի ենթարկվել պատժամիջոցների և միջազգային հանրության պատշաճ քննադատությանը։
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ