Մեղադրանք է առաջադրվել Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը
ԻրավունքՎայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում ապրիլի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է ներկայացվել։
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): Խափանման միջոցը նույնն է՝ բացակայելու արգելքը: