Մեր բանակը պետք է խնդիրներ լուծի ո'չ թե բանակի հետ կապ չունեցող, բանակը ներքևից չճանաչող մարդիկ, այլ բանակը օրգանապես զգացող մարդիկ.Պողոսյան
Բլոգոսֆերա
Բանակի արդիականացման մասին շատ տեսակետներ եմ լսել, բայց իմ խորին համոզմամբ դրանցից որևէ մեկը կենսունակ չէ, քանի որ չեն արտացոլում այն հիմնական խնդիրները, որոնց բախվել ենք։ Այս մասին ֆեյսբուքյասն իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը:
«Կան լուծումներ, որոնք երկարաժամկետ են, այնինչ մեր բանակը պետք է խնդիրներ լուծի կարճաժամկետ, և միջնաժամկետ հեռանկարում, հետևաբար երկարաժամկետ լուծումները պետք են, բայց զուգահեռ այն լուծումների հետ համադրված, որոնք կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրներ կատարելուն են ուղղված։
Կա՞ն այսպիսի լուծումներ։
-Այո', սակայն այդ լուծումները պետք է իրագործեն ո'չ թե բանակի հետ կապ չունեցող, բանակը ներքևից չճանաչող մարդիկ, այլ բանակը օրգանապես զգացող մարդիկ»,- գրել է Արա Պողոսյանը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ