Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը Կապանում այցելել է Թումո կենտրոնի ապագա շենք
ՀասարակությունԿապանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 18-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցող՝ Եվրոպական երկրների դեսպանները և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները այցելել են Կապանի Թումո կենտրոնի ապագա շենքը:
Նրանք ծանոթացել են հարակից տարածքում տեղակայված Թումո տուփերում արդեն մեկնարկած ուսումնառության գործընթացին։ Թումո կենտրոնի կառուցումը Կապանում համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության շրջանակում։
Ծրագիրը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության», որը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի և գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է՝ նպաստելու Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը: