Գայանե Հակոբյանի կալանավորման օրը համարյա ամբողջ գիշեր չեմ քնել, մտքիցս դուրս չէր գալիս. Գագիկ Ծառուկյան
ՀասարակությունԳայանե Հակոբյանի կալանավորման օրը համարյա ամբողջ գիշեր չեմ քնել, մտքիցս դուրս չէր գալիս։ Այս մասին հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողներին ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը․ «Մարդու հավատը չի գալիս։ Երկրում մթնոլորտը շատ վատնա։ 10-20 օր առաջ ասել եմ․ մինչև չունենանք ներքին համաձայնություն, համերաշխություն, ոչ մի լավ բան չի կարող լինել։ Երբ ներքին հաշտություն, համերաշխություն լինի, նոր կարող ենք զգալ մեր ազգի վերելքը»,-նշել է Ծառուկյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ Քրիստոսի արձանը կառուցվում է, արդեն 18 մետր կառուցված է։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր շարունակվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով նախնական դատալսո