Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
ՀայաստանՄայիսի 23-ի ցերեկը, 24-28-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մայիսի 23-ի, 24-28-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.20C (1989 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.70C (1991 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.20C