Մեկ օրում բացահայտվել է 49 հանցագործություն. գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 11 մարդ
ԻրավունքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման` 6, անձնական ունեցվածքի գողության և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, շորթման, համակարգչային հափշտակության ու խուլիգանության՝ 2-ական, հոգեկան ներգործության, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ահաբեկչության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: