Արմեն Գևորգյանը ՔՊ-ականներ Մարինա Ղազարյանի ու Դավիթ Դանիելյանի հետ մեկնում է Մինսկ
Քաղաքական
ԱԺ նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը պատգամավորների գործուղումների վերաբերյալ կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի հունիսի 5-7-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկ կգործուղվեն ԱԺ մի շարք պատգամավորներ։
Նրանց մեջ են՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, որը պատվիրակության ղեկավարն է, և ՔՊ-ական պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Դավիթ Դանիելյանը։ Պատվիրակության կազմում կլինի նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ ԱլվինաՍանթրոսյանը։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»