Քաղաքացին ընկել է դիտահորը․ նրան հոսպիտալացրել են
ՀասարակությունՇիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 23-ին, ժամը 17։14-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում քաղաքացին ընկել է դիտահորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ քաղաքացի Հ․ Հ․-ն ընկել է Շիրակացի փողոցի թիվ 56 հասցեի մոտակայքում գտնվող դիտահորը (մոտ 1,2 մ):
Նշվում է, որ փրկարարները դիտահորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Հ. Հ․-ին. տուժածը հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն: