Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են Ուկրաինայի համար անվտանգության երաշխավորի դերի պատրաստակամության մասին
ԱշխարհՖրանսիան գործընկերների հետ քննարկում է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին հնարավոր համաձայնագրերը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը:
«Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինայի հետ համաձայնեցնել անվտանգության երաշխիքների տրամադրմանն ուղղված պայմանավորվածությունները, որոնք կօգնեն նրան երկարաժամկետ հեռանկարում պաշտպանել իրեն և կանխել ապագա հնարավոր ագրեսիաները», - հայտնել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
ԱԳՆ-ի տվյալներով՝ «Ֆրանսիան իր գործընկերների հետ շարունակում է մտածել այն մասին, թե ինչպես լավագույնս աջակցել Ուկրաինային երկարաժամկետ հեռանկարում և բոլոր ոլորտներում»: