«Զվարթնոց»-ի ճանապարհին բախվել են Mercedes-ը, Lada-ն, Ford-ը, Opel Vectra-ն, Opel Astra-ն և Fiat բեռնատարը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Մայրաքաղաքային փողոցում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճանապարհին բախվել են՝ 37-ամյա Արսեն Սահակյանի վարած Fiat մակնիշի, 48-ամյա Անդրանիկ Ռուբենյանի վարած Opel Astra մակնիշի, 38-ամյա Սուրեն Վարդերեսյանի վարած Opel Vectra մակնիշի, 38-ամյա Մհեր Սարաջյանի վարած Ford մակնիշի, 31-ամյա Գագիկ Թադևոսյանի վարած Mercedes մակնիշի և 22-ամյա Արտյոմ Հարությունյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ