«Հրապարակ». Միայն Ալիեւը, Նիկոլ Փաշինյանը եւ մի քանի հոգի են այդպես կարծում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. ««Մենք 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, Հայաստանը՝ որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել։ Եթե էն, ինչ ուզում ենք անել, ստացվի, պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական, մենք ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը....»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Դժվար է ասել, թե ինչ նկատի ունի կադաստրի վկայական ասելով, եւ ում տնվորն ենք եղել մենք, եթե պատմականորեն մեզ պատկանող տարածքում ենք բնակվել հազարամյակներ շարունակ։ Բայց նման խոսքեր ասող մարդը, փաստորեն, չի հասկանում, որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված ՄԱԿ անդամ պետություն է, եւ միայն Ալիեւն ու հայ ժողովրդի մի քանի թշնամիներ են, որ չեն ճանաչում Հայաստանը որպես պետություն։ Փաստորեն, նրանց թվում է նաեւ ՀՀ վարչապետը»: