Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 850-ը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5000-ը Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին (տեսանյութ) Իրանի հարավում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին «Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա» Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում Անվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերը Բժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվում 

ՊԵԿ աշխատակիցները կորեացի փորձագետների հետ քննարկել են ՀՀ մաքսային ծառայության արդիականացման հարցեր

ՀՀ մաքսային ծառայության արդիականացմանն ուղղված ծրագրի (the BPR/ISP)   իրականացման շրջանակում Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել  հանդիպում՝ Կորեայից ՀՀ ժամանած փորձագետների, ինչպես նաև Կորեայի մաքսային ծառայության տեղեկատվական համագործակցության ոլորտը համակարգող ստորաբաժանման անձնակազմի և ՊԵԿ համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպմանը հյուրերը ներկայացրել են Կորեայում կիրառվող ռիսկերի կառավարման համակարգը, մաքսային հսկողության ժամանակ կիրառվող ընտրողականության համակարգի գործող ստանդարտները և դրանց մշակման չափանիշները: Անդրադարձ է կատարվել նաև բարձր ռիսկայնություն ունեցող ուղևորների նկատմամբ հսկողության նպատակով կիրառվող ընտրողականության համակարգի առանձնահատկություններին, Կորեայի մաքսային ծառայության կողմից կիրառվող UNI-PASS համակարգի նկարագրին և դրա կիրառման մոդուլներին, ինչպես նաև նշված հարթակը կիրառող երկրների ընդհանուր փորձին ու արձանագրված հաջողություններին։

Հանդիպման ընթացքում, միաժամանակ, քննարկվել է Կորեայի մաքսային ծառայության կողմից ընտրողականության համակարգի մշակման ու կիրառման գործում արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների և կիրառման ընթացքում գրանցված հաջողությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։  

Կորեայից ՀՀ ժամանած փորձագետներն արդեն մի քանի շաբաթ շարունակվող այցելության ընթացքում բազմապրոֆիլ հանդիպումներ են ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավասու ստորաբաժանումների, այդ թվում՝ Հետբացթողումային հսկողության, Մաքսային հսկողության, Տեղեկատվական տեխնոլոգիաների, Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի, Միջազգային համագործակցության, Մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչությունների, ինչպես նաև Արևմտյան մաքսատուն-վարչության, Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և այլ շահագրգիռ ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպումների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից կորեացի փորձագետներին ներկայացվել են ՀՀ մաքսային օրենսդրության և վարչարարության վերաբերյալ գործող կարգավորումները՝ դրանց համապափակ վերլուծության արդյունքում ՀՀ մաքսային ծառայության կարիքները գնահատելու, առաջնահերթությունները սահմանելու և նշված ծրագրի շրջանակում ռիսկերի կառավարման համակարգի և հետբացթողումային հսկողության ոլորտի բարելավմանն ուղղված քայլեր ձեռնարկելու և անհրաժեշտ աջակցություն տրամադրելու նպատակով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 850-ըՄոնակոյում ձերբակալվել է Երմոլաևի օգնականը, որը ողջ էր մնացել մահափորձից հետոՈւժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուներըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5000-ըԴատարանը արձանագրել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտում Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին (տեսանյութ)Զենքի և ռազմամթերքի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՆ-ին է ներկայացրել helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգություններըԻրանը խոցել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտարարություն է տարածել Իրանում պայթյուններից հետո երկու նավթատար է հրդեհվելԳիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվելՎենեսուելան հասանելիություն է ստացել Արժույթի միջազգային հիմնադրամում իր որոշ ակտիվներիՎնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը, կան հոսանքազրկումներԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հորմոզգանի կամուրջներին և թունելինՀորդանանի ՀՕՊ ուժերը որսացել են Իրանի կողմից արձակված 10 հրթիռԽոշոր ավտովթար՝ Երևանում․ ոստիկանության ակադեմիայի մոտ «BAW» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործությունԻրանի հարավում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական Լարեկ կղզունԿոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրսԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասինԿդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԵրևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԹուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԳիշերը ավելի քան 370 ուկրաինական ԱԹՍ է թռել դեպի Մոսկվա և հարակից շրջաններԵրկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Լոս Անջելեսի հայերն իրենց աջակցությունն ու զորակցությունն են հայտնել Ծառուկյան ընտանիքին (տեսանյութ) Լարսը բաց էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ինՎլադիմիր Սպիվակովն ապաքինվում է․ Սաթի Սպիվակովան Երևանից լուսանկար է հրապարակելTasnim. ԱՄՆ-ը հարձակվել է Իրանի Բանդար Աբասի և Ջասկի վրա. կան զոհեր և վիրավորներՄոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. «Փաստ»«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել ԾառուկյանիցԱռաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»«Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ»96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ»Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Ինչու են բժիշկները խորհուրդ տալիս սոխն ավելի հաճախ ներառել սննդակարգումG7-ի երկրները քննարկել են համաշխարհային տնտեսական կայունության հարցերըԵՄ-ն և Մեծ Բրիտանիան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումըՄԱԿ-ը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը հակամարտությունների գոտիներումՈւշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույցՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանական համագործակցության խորացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ուկրաինային աջակցության նոր փաթեթըՊԵԿ ներկայացուցիչները Չինաստանում ուսումնասիրել են մաքսային ոլորտի նորարարական լուծումներըԲացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմըԳիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում
Ամենադիտված