Ազգային ժողովի այգին կբացի իր դռները բոլոր փոքրիկների համար
ՀասարակությունԱզգային ժողովի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների այգու:
«Ժամը 11:00-16:00-ն սիրով հրավիրում ենք բոլորին Ազգային ժողովի այգի՝ մանկական ամենաուրախ միջոցառումներին մասնակցելու համար:
Լինելու են՝
Գիտական փորձեր
Թումանյանական հեքիաթների ներկայացումներից երաժշտական հատվածներ
Պղպջակներով շոու
Հեքիաթների ընթերցում պատգամավորների կողմից
Քաղցր բամբակի շոու
Դեմքի նկարազարդում
Ֆոտոզոնա
Թխվածքաբլիթների ձեւավորում
Դե ինչ, հետհաշվարկը սկսված է:
Եկեք միասին նշենք ամենագունեղ ու ամենապայծառ օրը՝ հունիսի 1-ը՝ Երեխաների պաշպանության միջազգային օրը:
Հանդիպման վայրը՝ Ազգային ժողովի այգի, հանդիպման օրը՝ հունիսի 1, մուտքը՝ միայն ժպիտով»,- ասվում է ԱԺ տարածած հաղորդագրությունում։