Հայաստանում Չեխիայի դեսպանությունը ժամանակավոր դադարեցրել է Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը
Հասարակություն
Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը՝ կազմակերպչական և տեխնիկական պատճառներից ելնելով, այս մասին տեղեկացնում են դեսպանությունից:
Հայտարարությունում ասվում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց հերթագրման հայտը ուղարկել են մայիսի 17-ից հետո, ապա արդեն իսկ ստացել են պատասխան նամակ վերոնշյալի վերաբերյալ։
Դեսպանությունից տեղեկացնում են նաև, որ նոր գրանցման համակարգը հասանելի կլինի հունիսի 15-ից, և այդպիսով կվերսկսեն հեթագրումը այդ ամսաթվից։ Հերթագրման նոր կանոնների և ընթացակարգի վերաբերյալ հայտարարությունը նախօրոք կտեղադրվի դեսպանության կայքում և սոցիալական հարթակի էջում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ