Պատարագ թշնամու ուղիղ նշանառության տակ. Հանրապետության տոնը հռչակվել է Խորանաշատի ուխտի օր
ՀասարակությունՀնարապետության տոնը հռչակվել է Խորանաշատի ուխտի օր: Այս մասին ասվում է Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:
«ՄԱՅԻՍ 28․ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽՈՐԱՆԱՇԱՏ․ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
Պատարագ թշնամու ուղիղ նշանառության տակ․․․
Մայիս 28-ը՝ Հանրապետության տոնը հռչակվել է Խորանաշատի ուխտի օր։ Այս տարի նաև Հոգեգալուստն է այսօր։
Ինչպես Բագրատ Սրբազանն է ասում՝ ժամանակին Խորանաշատը մեր երկրի սրտում էր, հիմա՝ սահմանագլխին։
Հենց այս վանքում ենք մենք ուխտ կնքում մեր 2 պետությունների համար նահատակության գնացած անձանց և Աստծո առջև՝ հավատարիմ մնալու իրենց գործած սխրանքին։
Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի․․․
Տիրոջ կամքով և մեր ջանքով վերստին կուղղենք մեր մեջքը և հավերժական ու ամբողջական Հայաստանը կկերտենք՝ Ավետյաց Երկրի տեսիլքը մշտապես մեր մեջ գուրգուրելով։
Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ․․․»,- սվում է գրառման մեջ: