ՔՊ-ական 4 պատգամավորներ եւ ընդդիմադիր Լիլիթ Գալստյանը գործուղվել են Կանադա
ՀասարակությունՔՊ-ական պատգամավորները եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հունիսի 28-ից հուլիսի 5-ը կգործուղվեն Վանկուվեր (Կանադա): Նման կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Կանադայում կմասնակցի
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում կլինեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Պատգամավորների գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի ծախսերը կկատարվեն պետբյուջեի հաշվին: