Մինչ օրս Արցախից ՀՀ է տեղափոխվել պայթյունից տուժած 237 մարդ, որից 142-ը ուղղաթիռով․ մանրամասներ
ՀասարակությունՍեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Մինչ օրս` 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռով, 95-ը` շտապօգնության մեքենաներով:
Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:
Տեղափոխման գործընթացը դեռևս շարունակվում է: