Վարդանյանի կինը հաստատեց՝ նա ձերբակալվել և գերեվարվել է
ՀասարակությունԱյսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Այս մասին հայտարարել է նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։
«Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքար տանել։ Ես խնդրում եմ ձեզ աղոթել ինձ հետ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի», - նշել է Վարդանյանի կինը։