ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։
Ինչպես տեղեկանում ենք ՆԳ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունից, նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։
Նախարարությունը կից նաև լուսանկարներ է հրապարակել, նշելով, որ նույն տարածքից հայտնաբերվել են լուսանկարում պատկերված իրերը:
«Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,- ասված է հարազատներին ուղղված հաղորդագրության մեջ: