ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Հայկ Մարությանն արձագանքել է «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայնի» պահանջներին

Քաղաքական

Այս պահին իշխանությունն ունի Երեւանի ավագանու 65 տեղից 24 մանդատ. մենք առաջարկել ենք ընդդիմադիր ուժերին հանդես գալ մեկ ճակատով, ընտրել մեկ ընդդիմադիր թեկնածու՝ զրկելով իշխանությանը վերարտադրվելու հնարավորությունից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մարությանի խոսքով, այս ընթացքում իրենց առաջարկին արձագանքել են երկու ընդդիմադիր ուժեր՝ «Մայր Հայաստան դաշինքը եւ «Հանրային ձայն» կուսակցությունը:

««Հանրապետություն» կուսակցությունը չի արձագանքել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ իրենք միանալու են ՔՊ-ին եւ փորձելու են կազմել քաղաքային իշխանություն: Եթե իրենք այդպես անեն, ապա այն մարդիկ, որոնք ընտրել են «Հանրապետությանը», փաստացի նրանք ընտրել են ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուին: Անգամ, եթե «Հանրապետությունը» միանա ՔՊ-ին, իրենք կունենան 32 մանդատ, իսկ քաղաքային իշխանություն կազմելու համար պետք է 33 մանդատ: Իսկ 33 մանդատ ունի իրական ընդդիմությունը»,-ասաց նա:

Մարությանը հիշեցրեց, որ ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը հրապարակավ հայտարարել է, որ ուզում են իրենց քաղաքական ուժից լսել, որ իրենք կողմ են ամբողջական իշխանափոխության: «Մենք բազմիցս դա հայտարարել ենք, որ մեր թիմը, մեր քաղաքական ուժը կարծում է, որ այո, ՀՀ-ում պետք է լինի ընդհանուր իշխանափոխություն: Այսինքն այս իրավիճակում «Մայր Հայաստան» դաշինքը, փաստացի պատրաստ է մեզ աջակցելու:

«Հանրային ձայնը» հայտարարել է, որ համաձայն է մեր առաջարկին, բայց մի պայմանով, որ վերահսկողության վարչության պետի պաշտոնը տրվի իրենց կուսակցությանը: Բացարձակ դեմ բան չունենք դրան, միակ բանը, որ մեզ խանգարում է, այն է, որ քանի որ վարչության պետը համայնքային ծառայող է, իսկ համայնքային ծառայողներին նշանակելու համար լինում է մրցույթ, որի մասին պետք է մեկ ամիս առաջ հայտարարի քաղաքապետարանը: Այսինքն մենք չենք կարող այդ պաշտոնը խոսք տալ որեւէ քաղաքական ուժի: Երբ մենք կլինենք իշխանություն, կհայտարարենք մրցույթ, խնդրեմ, եթե ունեք լավ մասնագետ, եկեք մասնակցեք մրցույթին, հաղթեք եւ ես մեծ հաճույքով կնշանակեմ նրան: Եվ թող իր ստուգումները սկսի հենց ինձանից:

Դրա հետ կապված մեր մասնագետները շատ լավ լուծում են գտել։ Կարող ենք ստեղծել ավագանու ժամանակավոր քննող հանձնաժողով: Այսինքն ձեր խմբակցությունը կարող է հանդես գալ այդ պահանջով, մեր խմբակցությունը դա կհաստատի, կստեղծվի քննող հանձնաժողով, նախագահը կլինի ձեր կուսակցությունից, դուք կնշեք, թե ինչն եք ուզում ստուգել, ոնց եք ուզում ստուգել: Ինչ ուզենք ստուգել, կարող եք այդ հանձնաժողովի օգնությամբ ստուգել: Կարող եմ խոստանալ, որ հատուկ ուշադրություն դարձվի այս հանձնաժողովին: Սա լավագույն ձեւն է իրականացնելու վերահսկողություն:

Այսինքն փաստացի այն ընդդիմադիր ուժերը կարող են իրենց ձայները տալ մեկ ընդդիամդիր թեկնածուին, զրկել իշխանությանը քաղաքապետի պաշտոնից, եւ ունենալ քաղաքային իշխանություն»,-հայտարարեց Հայկ Մարությանը՝ կրկին հիշեցնելով, որ խոսքը կոալիցիաների մասին չէ, այլ համագործակցության:

«Եթե ինչ-ինչ պատճառներով չստացվի այս համագործակցությունը, ապա մեր առաջարկն ուժի մեջ է, մենք կարող ենք գնալ նոր ընտրությունների, դրա համար պետք է ընդամենը այս երեք խմբակցությունները 3 անգամ չապահովեն քվորում ավագանու նիստին»,-ասաց Մարությանը եւ կոչ արեց ուշադիր լինել քաղաքական ուժերի գործողություններին, այլ ոչ նրանց հայտարարություններին:

Նա հայտարարեց, որ իրենց խմբակցության նիստ են արել եւ ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ նշել են, որ հոկտեմբերի 10-ին ավագանու առաջին նիստում ընտրելու են քաղաքապետի միակ ընդդիմադիր թեկնածու Հայկ Մարությանին. «Կամ եթե որոշում կայացվի, որ գնում ենք նոր ընտրությունների, ապա չենք գնալու նիստին, որ քվորում չլինի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված