ՌԴ-ն որոշել է պատասխանել ՀՀ իշխանություններին. «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է
Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը ստիպել է, որ ռուսական իշխանությունը եւ նրան համակրող շրջանակները որոշակի մոբիլիզացիա իրականացնեն` սկսեն մասնակցել իշխանությունների դեմ կազմակերպվող հանրահավաքներին, հոդվածներ գրեն, հարցազրույցներ տան տարբեր ԶԼՄ-ներում, որտեղ ներկայացնեն Ռուսաստանի տեսակետն ու շահերը: Բայց այլ քայլեր էլ են նախատեսում ռուսական քաղտեխնոլոգները: Օրինակ՝ Լարսում հայկական բեռների հետ կապված խնդիրներ կառաջանան: Կամ` Ռուսաստանում ապրող մոտ մեկ միլիոնանոց սփյուռքը խնդիրներ կունենա իրավապահների կամ սահմանապահ ծառայությունների հետ: Նրանց բիզնես-գործունեությունը կարող է դժվարությունների հանդիպել: Էլ չենք խոսում Հայաստանում գազի, հոսանքի, երկաթուղային ուղեվարձերի գների հետ կապված խնդիրների, տրանսֆերտների փոխանցումների մասին դեպի Հայաստան եւ այլն:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում