«Հրապարակ». Ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի հարցով
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է
Երեկ Արցախի սահմանին` անցակետում, ադրբեջանցի զինյալները ձերբակալեցին եւ գերեվարեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ում անմիջապես տեղափոխեցին Բաքու: Մենք երեկ դիմել էինք ՀՀ արտաքին գործերի նախարարություն` հետաքրքրվելով, թե ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի գերեվարման եւ ձերբակալության հարցով որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ է, եթե այո` ապա ի՞նչ քայլեր:
Մեզ պատասխանել են. «ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը։ ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը եւ նրա վերադարձն ապահովելու համար: Այս առումով ակնկալում ենք նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ այլ միջազգային գործընկերների աջակցությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)