Արամի 54 հասցեում գտնվող հուշարձան-շենքը կվերականգնվի. Այն նախատեսվում է ավարտել 2 տարում
ՀասարակությունԿառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի նիստում Երևան քաղաքի Արամի փողոցի 54 հասցեում գտնվող հուշարձան-շենքի փոփոխման մաuին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Արամի 54 հասցեում գտնվող հուշարձան-շենքը տասնյակ տարիներ լքված լինելու արդյունքում գտնվում է անմխիթար և վթարային վիճակում, արժեքավոր զարդանախշ փայտյա դետալներն ու պատերը մթնոլորտային տեղումների ազդեցությամբ գտնվում են շարունակական քայքայման պայմաններում:
Հուշարձան-շենքի վիճակի վատթարացումը կանխելու, և շահագործումը ապահովելու նպատակով իրականացվել/պատվիրվել է նախագիծ, ինչը ներառում է նաև հուշարձան-շենքի փոփոխում՝ ժամանակակից պայմաններին համապատասխան օգտագործման նպատակով, պայմանավորված գոյություն ունեցող նորմերի պահանջներով:
Խարխուլ և վթարային վիճակում գտնվող հուշարձան-շենքի ամրակայում, վերականգնում, ժամանակակից պայմաններին համապատասխան օգտագործման հնարավորություն, կցակառույց աղավաղումների ճարտարապետական տեսքի բարելավում, օգտագործելի մակերեսների ավելացում, վերելակի տեղադրում:
Հուշարձան-շենքի վերականգնումը նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում և ակնկալվում է 2 մլն.ԱՄՆ դոլարին համարժեք780 մլն. ՀՀ դրամ ներդրումի իրականացում: