Տիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին
ՍպորտՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել «Матч ТВ»-ի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային։
Ռոմաշկինան սոցցանցերում հրապարակել է լուսանկար՝ մատնեմատին ամուսնական մատանիով և մակագրելով՝ «Ես ասացի՝ այո»։
24-ամյա Տիկնիզյանի և 29-ամյա Ռոմաշկինայի հարաբերությունների մասին լուրերը հայտնվեցին օգոստոսին այն բանից հետո, երբ աղջիկը սոցիալական ցանցերում համատեղ լուսանկար էր հրապարակել ֆուտբոլիստի հետ և մակագրել. «Կարծես նոր զույգ ունենք»։