«Վարդաշենում» ծառայողների կողմից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր
ԻրավունքՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 27-ն՝ ժամը 15:10-ի սահմաններում, պահակետ մուտք գործելիս խուզարկության են ենթարկել հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալ Կ.Բ.-ին: Այս մասին հայտնում են քրեակատարողական հիմնարկից։
Խուզարկության արդյունքում վերջինիս մոտ եղած զոդման սարքի միջից հայտնաբերվել են երկուական բջջային հեռախոս և լիցքավորման լար, ինչպես նաև՝ 2 բաժանորդային քարտ և ականջակալ:
Իսկ ավելի ուշ անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հիմնարկի բնակելի գոտում իրականացրել են չնախատեսված խուզարկություններ և հայտնաբերել ևս 8 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 13 տարբեր պարագաներ:
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։