Հայաստանում Ռուսական տունը մարդասիրական օգնություն է հասցրել Գորիս՝ Արցախից բռնի տեղահանվածներին
ՀասարակությունՀայաստանում Ռուսական տունը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է հասցրել Գորիս՝ Արցախից տեղահանվածների համար։ Իրերի ցանկում տակդիրներ են, տաք ծածկոցներ և քաղցրավենիք երեխաների համար։ Այդ մասին հայտնում են Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունից։
ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշել է, որ մայրուղին, որտեղ մի քանի օր առաջ Արցախից բռնահանվածների հոսք էր, այսօր դատարկ է: