Հայաստանյան եկեղեցիներում կկատարվեն ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի
ՀասարակությունԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Արցախի համար համազգային աղոթք, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։
Համազգային աղոթքի այս օրը դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։
Վեհափառի հանդիսապետությամբ Սուրբ Գեղարդը դուրս բերվեց Մայր տաճարից և թափորի ուղեկցությամբ բերվեց դեպի «Սուրբ Տրդատ» բաց խորան, որտեղ էլ պատարագ է մատուցվում։
Այսօր դուրս են բերվելու նաև այլ տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ։