Հայերը Վրաստանում քայլերթ են կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի
ՀասարակությունՎրաստանի հայերը, ի աջակցություն Արցախի, երթ են կազմակերպել։ Նրանք քայլերթով շարժվում են դեպի Եվրամիության ներկայացուցչության գրասենյակ, ապա՝ Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ։ Այդ մասին տեղեկանում ենք Վրաստանի հայ համայնքի տարածած հաղորդագրությունից։
Հիշեցնենք՝ վերջին տվյալներով՝ Արցախից Հայաստան է բռնագաղթել 100․483 մարդ։