ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 53 հազար 935 անձ օգտվել է Հայաստանի կառավարության տրամադրած կեցավայրերից
Հասարակություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված անձանցից 53 հազար 935-ը օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից, այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Այս պահի դրությամբ 53 հազար 935 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից»,-ասաց Բաղդասարյանը:
Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 2454 անձ, Արարատի մարզում՝ 13050, Արմավիրի մարզում՝ 5186, Գեղարքունիքում՝ 4337, Լոռիում՝ 3263, Կոտայքում՝ 13297, Շիրակում՝ 2558, Սյունիքում՝ 5089, Վայոց ձորում՝ 2134, Տավուշում՝ 2567։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը