«Նուբարաշեն» ՔԿՀ–ի ծառայողները կետչուպի տուփից հայտնաբերել են բջջային հեռախոսներ
Հասարակություն2023 թվականի սեպտեմբերի 28-ին, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները համատեղ չնախատեսված խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերից մեկում:
Խուզարկության ընթացքում սառնարանի դռան վրա առկա կետչուպի պոլիէթիլենային տուփի միջից հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս, իսկ խցի սանհանգույցից՝ 4 լիտր տարողությամբ, գինուն բնորոշ հոտվ, ինքնաշեն զանգված:
Ըստ խցում պահվող կալանավորված անձ Հ.Ա.-ի բանավոր հայտարարության՝ հայտնաբերված արգելված իրերը պատկանում են իրեն:
Փաստի առթիվ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում նախապատրաստվում են նյութեր: