Հետախուզվողը Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով ժամանեց ու տեղափոխվեց ոստիկանություն
ԻրավունքՀոկտեմբերի 2-ին, ժամը 16.20-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք են տեղափոխել 1980 թ. ծնված Արման Ս.-ին:
Փետրվարի 22-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նրա հայտնաբերման վերաբերյալ տեղյակ է պահվել նախաձեռնողը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: