Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը
ԱշխարհՀոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Այցի շրջանակներում Կատրին Կոլոննան կհանդիպի նաև ՀՀ վարչապետի հետ: