Իրանի արդարադատության նախարարի տեղակալն այցելել է «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող իրանցիներին
ՀասարակությունԱրդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավարի տեղակալ Ամբակում Գրիգորյանը, Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ասքար Ջալալիանը և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարութունից:
Կողմերը շրջայց են կատարել Քրեակատարողական հիմնարկում, ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալը ծանոթացել է հիմնարկի պահման պայմաններին:
Ասքար Ջալալիանը հանդիպում է ունեցել նաև Հայաստանում իրենց պատիժը կրող ԻԻՀ քաղաքացիներին, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկությունները:
Այնուհետև, երկու երկրների արդարադատության նախարարների տեղակալները, Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ եղել են ազատազրկված անձ-հանրային պաշտպան կապն ապահովող սենյակում:
Օրվա ավարտին կողմերն ամփոփել են այցի արդյունքները։