Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով 22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում 

Ստեղծվել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը

Հասարակություն

«Սարեր» մշակութային կազմակերպության «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի Երևան քաղաքի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը, այն փոխանցվելու է Երևանի պատմության թանգարանին և տեղադրվելու է բնօրինակի կողքին՝ թանգարանի մշտական ցուցադրությունում։ 

«Ծրագրի թիրախային խումբը տեսողական խնդիր ունեցող բոլոր մարդիկ են՝ անկախ տարիքից: Մեր նպատակն է հպման, ձայնի, հնչյունի միջոցով նրանց հնարավորություն տալ  պատկերացում կազմել արվեստի գործերի մասին»,-նշում է «Խոսող կտավներ» նախագծի հեղինակ, «Սարեր» մշակութային կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան: 

Նա հիշեցնում է՝ Եղիշե Չարենցը Թամանյանի մասին ասել է. «Նա տեսել է արևային մի քաղաք...»։ «Ստեղծելով Երևանի գլխավոր հատակագծի շոշափելի պատճենը՝ մենք ցանկանում ենք օգնել տեսողության լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց՝ «տեսնել» մայրաքաղաքը ճարտարապետի աչքերով, այն ճարտարապետի, որի հանճարի առջև խոնարհվում է երախտապարտ Երևանը»,-շեշտում է Ռևազովան: 

Հատակագծի շոշափելի կրկնօրինակը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցող այցելուներին «զննել» Թամանյանի գլուխգործոցը։ Ռելիեֆային պատկերն օգտագործվում է շոշափելի տեղեկատվություն փոխանցելու համար: Շոշափելի օրինակի վրա Թամանյանի ծրագրած բոլոր կանաչ տարածքներն ընդգծված են կետավոր ռելիեֆով, քաղաքային բլոկները ներկայացված են որպես առանձին փակ բեկորներ։ Շոշափելի պատկերը կրկնօրինակվում է աուդիո տեղեկատվության հետ. այն պատմում է հատակագծի ստեղծման պատմությունը և կօգնի տեսնել, թե ինչպես է պատկերել ճարտարապետը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը։  

«Երեխաները վաղ տարիքից են ծանոթանում և շփվում մշակույթի հետ։ Աուդիոգրքերը, աուդիոհանրագիտարանները, ռադիոթատրոնն օգնում են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ չմնալ այդ խնդիրը չունեցող իրենց հասակակիցներից, սակայն վիզուալ արվեստն անհասանելի էր նրանց։ Այժմ այդ բացն աստիճանաբար լրացվում է «Խոսող կտավներ» ներառական նախագծի շնորհիվ»,-ընդգծում է նախագծի հնչյունային ռեժիսոր Վահան Նահապետյանը, ով հանդես է գալիս նաև որպես «Խոսող կտավներ» ներառական նախագծի գլխավոր փորձագետ, քանի որ ինքն էլ պատկանում է նախագծի թիրախային խմբին: 

«Խոսող կտավներ» ներառական նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: 

1924 թվականի ապրիլի 3-ին ՀԽՍՀ-ի Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հաստատեց Ալեքսանդր Թամանյանի նախագծած Երևան քաղաքի վերակառուցման գլխավոր հատակագիծը։ Հատակագծի ստեղծման պատմությունը սկսել էր այլ կառավարության օրոք 1919-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու հրավերով ճարտարապետ-ակադեմիկ Ալեքսանդր Թամանյանը Սանկտ Պետերբուրգից եկավ իր նախնիների հայրենիք՝ Հայաստան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանը
Ամենադիտված