Իտալիայի հյուսիսում ավտոբուսն ընկել է էստակադայից. 21 մարդ է զոհվել
ԼուսանկարներՎենետիկի մայրցամաքային թաղամասում գտնվող Մեստրե քաղաքում ուղևորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է էստակադայից, հայտնում է La Repubblica թերթը։
Վթարի հետևանքով՝ 21 մարդ է զոհվել, մոտ 40 մարդ վիրավորվել է, կան անհետ կորածներ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհվածների թվում երկու երեխա կա։
Ընկնելու հետևանքով՝ մարդատար ավտոբուսը այրվել է։ Վթարի պատճառներն անհայտ են։ ANSA-ի տվյալներով՝ դադարեցվել է գնացքների հաղորդակցությունը Մեստրեի և Վենետիկի միջև։
Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Պիանտեդոսին պարզաբանել է, որ ավտոբուսը մասնավոր է եղել։ Հնարավոր է, որ նա զբոսաշրջիկներ էր տեղափոխում, այդ թվում՝ արտասահմանցի։ Rai News 24 հեռուստաալիքը հայտնում է, որ վթարի վայրում հայտնաբերվել են ուկրաինական փաստաթղթեր։ Հստակեցվում է նաև, որ ավտոբուսը վարձակալված էր եւ ուղևորվում էր Վենետիկ։